07 Ապր
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխզիջում են փնտրում Ռուսական տան հարցում․ Պրիմակով

Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխզիջում են փնտրում Ռուսական տան հարցում․ Պրիմակով

Մոսկվան և Բաքուն փոխզիջում են փնտրում Ադրբեջանում Ռուսական տան հետ կապված։ Բոլորը տրամադրված են կառուցողական և լավատես են, որ աշխատանքները կվերականգնվեն։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նախկինում քննարկել են Ռուսական տան գրանցման ձևաչափը՝ որպես իրավաբանական ա՞նձ, թե՞ ՀԿ։

«Ռուսական տունը Բաքվում երկար տարիներ հաջողությամբ աշխատել է՝ կատարելով բոլոր անհրաժեշտ պարտավորություններն, այդ թվում՝ օրինական՝ հանրապետության կառավարությանը։ Այնուամենայնիվ, տեղեկատվական և մշակութային կենտրոնների գործունեության մասին 1997 թվականի միջկառավարական համաձայնագրում հստակ նշվում է, որ այս կենտրոնը պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ Ադրբեջանում», – նշել է Պրիմակովը։

Հիշեցնենք, որ այս տարի՝ փետրվարին, ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու իր հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», – նշվել էր ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Բաքվում Ռուսաստանի տան «լրտեսական» գործունեության թեման ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել է դեկտեմբերյան «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի կործանման հետաքննության ֆոնին։

 

Ռազմագերիներ