07 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրնձի բարձր գները մեղմելու համար Ճապոնիայի կառավարությունը վաճառքի է հանել երկրի պահուստային պաշարները

Բրնձի բարձր գները մեղմելու համար Ճապոնիայի կառավարությունը վաճառքի է հանել երկրի պահուստային պաշարները

Ճապոնացիների համար ամենակարևոր պարենային ապրանքի՝ բրնձի, գները մեղմելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը երկրի պահուստային բրնձի առաջին պարկերն է վաճառքի հանել․ գրում է CNN-ը։

Վերջին տարիներին վատ եղանակը, շոգը, թայֆունների ու երկրաշարժերի սպառնալիքները 124 միլիոն բնակչություն ունեցող երկրում խուճապային գնումների պատճառ են դարձել։

Ըստ կառավարության տվյալների` 60 կիլոգրամանոց բրնձի պարկի միջին գինը անցյալ տարի աճել է մինչև 160 դոլար, ինչը 55 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ եղած գները։

Իրավիճակն այնքան է սրվել, որ կառավարությունը փետրվարին հայտարարեց, որ աճուրդի կհանի 210,000 տոննա բրինձ, ինչը կազմում է բրնձի կառավարական պահուստի ավելի քան մեկ հինգերորդը։ Պահուստային բրնձի առաջին պարկերն այժմ վաճառքի են հանվել երկրի սուպերմարկետներում։

Ճապոնիայի կառավարությունը բրնձի պաշարներ սկսել է կուտակել 1995 թվականից, երկու տարի անց այն բանից, երբ անսպասելի զով ամառը վնասեց բրնձի բերքը՝ ստիպելով երկրին հացահատիկ ներմուծել դրսից։

«Այժմ գները շատ բարձր են, բայց ես կոչ եմ անում մարդկանց չանհանգստանալ», – ասել է Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն՝ հավելելով, որ ակնկալում է, որ պահուստային բրնձի ներմուծումը շուկա կհանգեցնի գնիջեցման։

Ռազմագերիներ