
Մոսկվան պատրաստ է անել հնարավորը՝ Վաշինգտոնի և Թեհրանի տարաձայնությունները հարթելու համար
Կրեմլը հայտարարել է, թե պատրաստ է անել հնարավորը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև տարաձայնությունները հարթելու համար։
Առաջարկը հնչում է մի փուլում, երբ Վաշինգտոնը հորդորում է Թեհրանին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել՝ սպառնալով հակառակ դեպքում անցնել ռազմական գործողությունների։
«Մենք շարունակ խորհրդակցությունների մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ», – ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թեհրանը նախօրեին կրկին մերժել է ուղիղ բանակցությունների՝ Սպիտակ տան առաջարկը, ընդգծելով, որ պատրաստ է գնալ միայն միջնորդավորված շփումների։