Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի
Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով
զոհերի թիվը հասել է հինգի, այս մասին իր «X»-ի (նախկինում թվիթեր) հայտնել է միկրոբլոգում առողջապահության նախարար
Ֆահրեթին Քոջան։
Զոհվածները հանգստանալիս են եղել Բունգալո հյուրանոցում, Դեմիրքոյ
քաղաքում։ Այս պահին որոնվում է մեկ տղամարդ։
Իր հերթին արդարադատության նախարար
Յըլմազ Թունչը հայտնել է Դեմիրքոյում գտնվող Բունգալո հյուրանոցի սեփականատիրոջ դեմ
հետաքննություն սկսելու մասին։ Սեփականատիրոջը ձերբակալելու որոշում է կայացվել, քանի որ հյուրանոցը կառուցվել
է օրենքների խախտմամբ՝ առանց արտոնագրի։