07 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Audi-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումը ԱՄՆ

Audi-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումը ԱՄՆ

Գերմանական Audi ավտոարտադրողը դադարեցնում է մեքենաների մատակարարումները ԱՄՆ՝ ամերիկյան մասքսատուրքերի ներդրման պատճառով. հայտնում է Spiegel-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

«Ապրիլի 2-ից հետո Միացյալ Նահանգներ ժամանած բոլոր մեքենաներն առայժմ պետք է պահվեն և չեն փոխանցվի դիլերներին»,- գրել է Spiegel-ը։

Ավտոարտադրողը խորհուրդ է տվել դիլերներին կենտրոնանալ իրենց պաշարների կրճատման վրա: Audi-ն ԱՄՆ-ում ներկայումս ունի ավելի քան 37,000 մեքենա, որոնք չեն ազդի նոր սակագների վրա և, հետևաբար, կարող են վաճառվել, հայտնել է Audi-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ դա կբավականացնի մոտ երկու ամիս։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Audi-ն սեփական արտադրություն չունի ԱՄՆ-ում. բոլոր մեքենաները պետք է ներկրվեն։ ԱՄՆ-ում ամենավաճառվող Audi Q5-ն արտադրվում է Մեքսիկայի գործարանում, մնացած մեքենաներն արտադրվում են Գերմանիայի, Հունգարիայի և Սլովակիայի գործարաններում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Volkswagen կոնցեռնը զգուշացրել է ԱՄՆ-ում իր դիլերներին իր մեքենաների արժեքին ամերիկյան նոր տուրքերի արժեքը ավելացնելու մտադրության մասին: Բացի այդ՝ հաղորդվել է, որ ժամանակավորապես դադարեցվել է Մեքսիկայից երկաթուղային տրանսպորտով մեքենաների առաքումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ստորագրել էր գործադիր հրաման՝ ապրիլի 3-ից մեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին՝ նշելով, որ այդ միջոցառումն անհրաժեշտ է ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։

Ռազմագերիներ