07 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ

Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ միջուկային զենք ստեղծելու մասին առաջարկի, որպեսզի հավասար բանակցություններ վարվեն Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ:

«Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է։ Այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս հարցը մեր ռազմավարության և համոզմունքների մի մասն է և հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա», – հայտարարել է Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։

Ռազմագերիներ