07 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է անել հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում․ ԵԽ ՄԻ հանձնակատար

Պետք է անել հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում․ ԵԽ ՄԻ հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։

«Ես նաև խրախուսում եմ Հայաստանին շարունակել ջերմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից ընդունած անձանց նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերել է Բաքվում պահվող հայ գերիներին։

Ռազմագերիներ