Հաքերների կողմից հաղորդագրություններ ու զանգեր են արվում Արցախի բաժանորդների հեռախոսներին
Վերջին օրերին հաքերների կողմից Արցախի
բաժանորդներին հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, ինչը հնարավորություն է
տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը: Այս մասին տեղեկացնում է «Ղարաբաղ տելեկոմ»-ը։
«Հարգելի բաժանորդներ¸
Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից
լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս
կառավարել Ձեր հաշիվը:
Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել
զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account
-> Desktop and tablets:
Եղեք զգոն»,- նշված է ընկերության տարածած
հաղորդագրությունում: