16 Ապր
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը «միակողմանի ահաբեկման պրակտիկա են»․ Չինաստանի առևտրի նախարարություն

ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը «միակողմանի ահաբեկման պրակտիկա են»․ Չինաստանի առևտրի նախարարություն

Չինաստանի առևտրի նախարարությունը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկինի նկատմամբ ևս 50 տոկոսով մաքսատուրքերն ավելացնելու սպառնալիքին, եթե երկիրը երեքշաբթի չեղյալ չհամարի ԱՄՆ-ի նկատմամբ սահմանած պատասխան տուրքերը․ գրում է BBC-ն։

Նախարարությունից նշել են, որ իրենք պատրաստվում են պայքարել մինչև վերջ։ Թրամփի վարչակազմին մեղադրել են շանտաժի համար և  նշելով, որ նրա սահմանած մաքսատուրքերը «տիպիկ միակողմանի ահաբեկման պրակտիկա են»:

Նշենք, որ նոր մաքսատուրքերի պայմաններում Չինաստանից որոշակի ապրանքներ ներկրող որոշ ամերիկյան ընկերություններ հնարավոր է բախվեն 104% հարկերի հետ։

Ռազմագերիներ