16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը փորձում է Հիմալայներում կրոնական կրթությունը հետ պահել չինական ազդեցությունից

Հնդկաստանը փորձում է Հիմալայներում կրոնական կրթությունը հետ պահել չինական ազդեցությունից

Հնդկաստանն այս ամիս պատրաստվում է ներկայացնել բուդդայական վանքերի համար իր առաջին դպրոցական ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել հայրենասիրությունը Չինաստանի հետ սահմանին մոտ գտնվող Հիմալայան կրոնական կենտրոններում․ գրում է Reuters գործակալությունը։

Բուդդայականության ծննդավայր Հնդկաստան 1950-ականներին մեծ թվով տիբեթցիներ են տեղափոխվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ նոր հաստատությունների ստեղծման։ Սակայն այժմ Հնդկաստանը փորձում է կրոնական կրթությունը հետ պահել չինական ազդեցությունից:

«Մենք փորձում ենք բուդդայականության հետ միասին հնդկական ինքնությունը սերմանել կրթության միջոցով, որպեսզի վստահ լինենք, որ Չինաստանը երբեք չի կարող վերահսկել Հիմալայներում գտնվող մեր վանքերը», – ասում է հնդկական Bharatiya Janata կուսակցության (BJP) անդամ Մալինգ Գոմբուն:

 

Ռազմագերիներ