27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ քննարկել են անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, Հանրապետության նախագահի ընտրությանը վերաբերող հարցեր

Արցախում Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ քննարկել են անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, Հանրապետության նախագահի ընտրությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության
նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն,
որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր:

 Խորհրդակցությանը մասնակցել են  Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը,
պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,
ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի
քաղաքապետը:

  Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության
և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության
նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը
խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ
ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ
քայլերի մասին:

 Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև
առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության
Նախագահի ընտրությանը: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը
շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում
սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը: