26 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում 1400 պաղեստինցի է սպանվել մեկ ամսից էլ քիչ ժամկետում

Գազայում 1400 պաղեստինցի է սպանվել մեկ ամսից էլ քիչ ժամկետում

Ավելի քան 1400 պաղեստինցի է սպանվել, ավելի քան 3600-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում մարտի 18-ին վերսկսված մարտերի պատճառով. հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը:

«Մարտի 18-ից ի վեր Գազայում զոհերի թիվը հասել է 1449-ի, ևս 3647-ը վիրավորվել է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ 2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 50,810-ի, վիրավորվել է 115,688 մարդ։

Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկներից հրաժարվելով՝ նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026