15 Ապր
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կկազմի մոտ 1 տրիլիոն դոլար

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կկազմի մոտ 1 տրիլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստել է «մոտավորապես» 1 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով պաշտպանական բյուջե։

«Մենք նաև հաստատել ենք բյուջե, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար: Ոչ ոք երբեք նման բան չի տեսել: Մենք պետք է ուժեղ լինենք, հիմա շուրջբոլորը շատ վատ ուժեր կան, այնպես որ մենք կհաստատենք բյուջեն, և ես հպարտ եմ ասել, որ դա կլինի ամենամեծ բյուջեն, որը երբևէ ընձեռել ենք զինվորականներին»,- նշել է Թրամփը՝ Նեթանյայի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:

Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է Եմենում հուսի ապստամբների դեմ գործողությունը քննարկելիս։

Հանդիպմանը մասնակցել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, սակայն անմիջապես չի մեկնաբանել նախագահի խոսքերը նոր բյուջեի վերաբերյալ: Ավելի ուշ նա X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում գրել է. «Շուտով. առաջին տրիլիոն դոլար բյուջեն պաշտպանության նախարարության համար: Նախագահ Թրամփը վերականգնում է մեր բանակը և արագ»:

Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, ռազմական բյուջեի վերաբերյալ Թրամփի և Հեգսեթի մեկնաբանություններն անակնկալի են եղել, քանի որ նախագիծը չէր նախատեսվում ներկայացնել մինչև մայիսի վերջ։ 2024 թվականի պաշտպանության բյուջեն կազմել է 841 միլիարդ դոլար։

Ռազմագերիներ