15 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում ՌԴ-ի կողմից կռվող չինացիներ են գերեվարվել

Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում ՌԴ-ի կողմից կռվող չինացիներ են գերեվարվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Նրա խոսքով՝ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականի են գերեվարել։

«Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացու հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», – պնդել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։

«Կարծում եմ, որ այսօրվա նորություններից հետո ամերիկացիները պետք է փոխեն Ուկրաինայի հանդեպ իրենց մոտեցումները», – գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։

Ռազմագերիներ