10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը, հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է․ Արթուր Խաչատրյան

Այն, ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը, հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է․ Արթուր Խաչատրյան

Այս
իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում
են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում, իսկ այս իշխանություններն
ավելի ցածր են խոնարհվում․ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել
է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Նրա խոսքով՝  անտրամաբանական է ասել, որ մենք դեմ ենք խաղաղության
պայմանագրին, բայց այն, ինչ պարտադրում է Ալիևը և ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը, դա ոչ թե խաղաղության, այլ հավերժական
պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։

«Ալիևը Հայաստանին կպարտադրի այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել՝
հնարավորինս անորոշ ձևակերպումներով հարուստ, որն այս նոր «խաղաղության» պայմանագիրն
իրենց համար լեգիտիմ հիմք ստեղծի տարընթերցման միջոցով Հայաստանի դեմ նոր ռազմական
ագրեսիա սանձազերծելու համար։  Այսինքն՝ Ալիևը նույնիսկ այս չակերտավոր խաղաղության
պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որ կարողանա յուրովի մեկնաբանել, և այս խաղաղության
պայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն տա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծել»,-
նշել է  Արթուր Խաչատրյանը։