23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելու նպատակը ցուցադրական հայտարարություններ կազմակերպելն է․ Բեքարյան

Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելու նպատակը ցուցադրական հայտարարություններ կազմակերպելն է․ Բեքարյան

Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկելու ամբողջ նպատակը հայ-ռուսական
հարաբերություններում ցուցադրական հայտարարություններ կազմակերպելն է, ոչ թե մարդասիրական
օգնություն ցուցաբերելը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ առհասարակ հումանիտար բեռ ուղարկելն այլ բան է, հատկապես
այս օրերին Հայաստանից Ուկրաինա բեռ ուղարկելը՝ այլ։

«Ինչո՞վ է բացատրվում այդ տարբերությունը։ Եթե այդ հումանիտար բեռն
ուղարկվեր մի քանի ամիս առաջ, կամ գուցե սրանից 3 ամիս առաջ, ապա հնարավոր կլիներ դա
անվանել հումանիտար բեռ։ Այդ ժամանակ մեկնաբանությունը կլիներ շատ պարզ և հստակ։ 
Առկա բազմաթիվ խնդիրներ կան՝ ներառյալ Ուկրաինայի կեցվացքը թե՛ Արցախի առաջին պատերազմի
, թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց այստեղ տարանջատում ենք պետություն-իշխանություն
հարաբերությունները քանի որ Ուկրաինայի ժողովուրդը գտնվում է վատ վիճակում։ Հետևաբար
հումանիտար օգնություն ուղարկելն ու ձեռք մեկնելն այդ պարագայում  իր մեջ արժանի
դատապարտման լուրջ էլեմենտներ չէր պարունակի»,- ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակն այլ է, և հումանիտար բեռ ուղարկելն
այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, նորմալ չէ։

Խոսելով Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Փաշինյանին
ու Ալեն Սիմոնյանին ուղղված արձագանքի մասին, Բեքարյանն ասաց, որ դա հայ-ռուսական հարաբերությունների
խայտառակ վիճակի ցուցիչ է։

«Թե այդ հարաբերություններն ինչպես են հասել այս վիճակին, դրա մասին
խոսել ենք բազմիցս ու ասել, որ դա ոչ թե մեկ օրվա հետևանք է, այլ տարիների քաղաքականության
կամ «չքաղաքականության» արդյունք։

 Խոսքը մեր ռազմավարական գործընկերոջ ու դաշնակցի մասին է, 
իսկ հիմա տարածաշրջանային այնպիսի սպառնալիքների ու մարտահրավերների մեջ ենք գտնվում
ու այս պահին նման իրավիճակ ունենալը, մեղմ ասած, արկածախնդրություն է»․-ասաց
նա։

Բեքարյանը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի իր համար վիրավորական է որևէ
այլ երկրի պաշտոնյայի կողմից նման բառակազմով արտահայտություն լսելը պետության առաջին
դեմքերի աթոռը զբաղեցնողների  նկատմամբ։ «Այն, որ նրանք են դարձել դեմքերը, դա
իմ խնդիրն է, բայց դրսից եկած ազդակը համարում եմ խայտառակություն»,- ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ ով ինչ անի և ինչքան անի, Ռուսաստանի Դաշնության պաշտոնյանները
պետք է հիշեն, որ բարեկամությունը Ալեն Սիմոնյանի և Դումայի կամ Սենատի միջև չէ, այլ
ժողովուրդների։

«Այս իշխանություններն իրենց ինչպես են պահել, ինչ են արել, անում
և դեռ կանեն, ահավոր է, բայց ամեն դեպքում չի կարող տարածվել ռուսական բարեկամության
վրա։

Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն այսօր սեփական պարտավորությունների
մասով բավականին լուրջ խնդիրներ ունի և իրեն ուղղվելիք հարցերի լուրջ տարափ։ Դրանք
կարող են լինել Արցախի հարցում միջանցքի չգործելու, զինադադարի  հետո Ադրբեջանի
կողմից նոր տարածքներ վերցնելու, Ադրբեջանի այսօրվա ցինիկ պահվածքի, ինչպես նաև Հայաստանի
սուվերեն տարածքի նկատմամբ 
արված և
արվող ոտնձգությունների մասին»,- ասաց Բերքարյանը։