30 Նոյ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
-3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ անվտանգային միակ արդյունավետ ձևաչափը կարող է լինել Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունին․ Շարմազանով

ՀՀ անվտանգային միակ արդյունավետ ձևաչափը կարող է լինել Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունին․ Շարմազանով

Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան
եռանկյունին է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկո՛լ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է, որ «Կովկասում
Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում
ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում
է Ռուսաստանի հետ։

Նիկո՛լ, բա «դրական ազդակ էիր» է ստանում թուրքերից։ Ո՞վ
է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։ Քո սիրելի
Արեւմուտքը բացի հայտարարություններից այլ բանի ընդունակ չէ։ Հայաստանի անվտանգային
ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան
եռանկյունին»,-գրել է նա։