Հեռանկարները Գազայի հատվածում իսկապես մռայլ են․ Բորել
27 անդամ պետությունները կփորձեն հասնել «դադարների շարքի»։ Լիակատար
հրադադարի կոչն անհնար է կոնսենսուսի բացակայության պատճառով․ այս մասին հայտարարել
է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում
երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ պատրաստվում են Իսրայելից պահանջել Գազայի հատվածում
հումանիտար դադարի հաստատման պարտավորություն ստանձնել։
«Հեռանկարները Գազայի հատվածում իսկապես մռայլ են։ Մենք G7-ի եւ
այլ հանդիպումներում ասել ենք, որ Իսրայելը չպետք է օգտագործի նույն մարտավարությունը
հարավում, ինչ կիրառում է Գազայի հյուսիսում, բայց նա նույնն է անում, անգամ ավելի
վատ ձեւով։ Այսպիսով, անմեղ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շարունակում
է աճել»,- ասել է նա։