23 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ
ասվում է, որ քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած
Կ.Գ.-Ի նկատմամբ։ Նշվում է, որ Կ․Գ․-ն կատարել է մի շարք օրինազանցություններ,
չարաշահել  իր լիազորություններն  ու  օգտագործել պետական և ծառայողական
շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները,
ինչպես նաև կատարել փողերի լվացում։

Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել
է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության
ընթացքում վերականգնվել է։

Նշենք, որ խոսքը Կարապետ Գուլոյանի մասին է․
վերջինս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։