13 Ապր
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում Դավթյանը հավաքել է 14,683 միավոր և դուրս եկել եզրափակիչ: Մեր մարզիկը նախորդ 3 փուլերից երկուսի հաղթողն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականից եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը, (օղակներ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):

Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին:

Ռազմագերիներ