
Քաջարան համայնքը 700 մլն դրամի չափով գնում է կատարել՝ Փարամազյանի կնոջ մասնակցությամբ ըկերությունից․ ԿԿՀ-ն տուգանել է Մանվել Փարամազյանին
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը տուգանվել է Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողովի կողմից։ Տուգանքի չափը կազմում է 300,000 ՀՀ դրամ. գրում է Pastinfo-ն
ԿԿՀ որոշման համաձայն՝ Մանվել Փարամազյանի նկատմամբ վարչական վարույթը հարուցվել է «Ինֆոքոմ» լրատվական կայքի՝ «Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 մլն դրամի գնում է կատարել» վերտառությամբ հրապարակման հիման վրա։
Նշենք, որ մինչ այս վարույթով որոշումը ԿԿՀ-ն 200,000 դրամի չափով արդեն տուգանել էր Մանվել Փարամազյանին՝ արձանագրելով, որ Լիլիթ Դավթյանը հանդիսանում է «Աժդանակ» ՍՊԸ իրական շահառու, որից հետևում է, որ նա անուղղակի մասնակցություն ունի այդ ընկերությունում, որի վերաբերյալ տվյալը հիմք ընդունելով Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, Մանվել Փարամազյանը պարտավոր էր հայտարարագրել Հայտարարագրի՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» բաժնում, այդ տվյալը որևէ կերպ բացահայտված չէ հայտարարագրում։
Ավելի ուշ փաստացի ԿԿՀ-ն նոր վարույթ է հարուցել Փարամազյանի նկատմամբ՝ կնոջ մասնակցությամբ ընկերությունից գնում կատարելու վերաբերյալ, մասնավորապես, ԿԿՀ-ն արձանագրել է, որ Մանվել Փարամազյանը, զբաղեցնելով համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, օրենքով սահմանված կարգով այդ մասին նախապես գրավոր հայտարարություն չի ներկայացրել ԿԿՀ։ Վարույթի քննության ընթացքում Մանվել Փարամազյանի ներկայացուցիչը դիրքորոշում է ներկայացրել՝ նշելով, որ Լիլիթ Դավթյանի անուղղակի մասնակցությունը «Աժդանակ» ՍՊԸ-ում կազմում է 40 տոկոս։
Նրա դիտարկմամբ՝ ոչ Մանվել Փարամազյանը, ո՛չ Լիլիթ Դավթյանը, որպես օրենքի օրենքի իմաստով՝ Մանվել Փարամազյանին՝ փոխկապակցված անձ, 40 տոկոս՝ անուղղակի մասնակցությամբ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով իրավասու չեն տնօրինելու «Աժդահակ» ՍՊԸ-ի կանոնդարական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու ընկերության կողմից ընդունվող որոշումները և տալու ընկերության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Ըստ ներկայացուցչի՝ վերոգրյալից ակնհայտ է, որ «Աժդանակ» ՍՊԸ-ն չի հանդիսանում օրենքի իմաստով Մանվել Փարամազյանին փոխկապակցված կազմակերպություն, հետևաբար՝ գնման գործընթացի շրջանակներում պայմանագրի կնքման գործարքում չի կարող առկա լինել նույն օրենքի իմաստով պաշտոն զբաղեցնողի մասնավոր շահ և առաջացնել շահերի բախման իրավիճակ։ Բացի այդ, ինչ վերաբերում է գնման գործընթացին, ապա Փարամազյանի ներկայացուցիչը նշել է, որ ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել գնման ընթացակարգի շրջանակներում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։