
10 տարվա դադարից հետո Բրիտանիայի ՊՆ ԳՇ պետը Չինաստանում է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատար, ծովակալ Թոնի Ռադակինն այս շաբաթ այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատարության հետ. հայտնում է TACC-ը։
Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի առաջին այցն է Չինաստան վերջին 10 տարվա ընթացքում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առեւտրային պատերազմ է մղում Չինաստանի հետ եւ, հետեւաբար, մեծ հետաքրքրություն է ներկայացնում, սակայն պաշտոնյաները, այդ թվում՝ անձամբ ծովակալ Ռադակինը, հակիրճ են արտահայտվել այցի բովանդակության վերաբերյալ:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը կարճ մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ ծովակալ Ռադակինը չինացի զինվորականների հետ քննարկել է «փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր»։
«Մենք պայմանավորվել ենք, որ անկայուն աշխարհում պետք է խաղանք մեր դերը որպես պատասխանատու պետություններ, որոնք ունեն շահեր ամբողջ աշխարհում, և քննարկել ենք ռազմական անմիջական շփումների կարևորությունը»,- գրել է ծովակալը X ցանցում: