ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետքարտուղարության ներկայացուցիչ
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում
սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքի շարունակական
արգելափակմամբ պայմանավորված հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ․
հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել
է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը,
և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային,
ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», – ասել է նա։