
Հնդկաստանն ու Նեպալը հայտնվել են հզոր ցիկլոնի ազդեկության տակ․ կան զոհեր
Հնդկաստանում և Նեպալում վերջին երկու օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ․ հայտնում են հնդկական ԶԼՄ-ները։
Հնդկաստանի Բիհար նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 82 մարդ։ Երկրի ամենաբնակեցված նահանգում՝ Ուտար Պրադեշում, կայծակն ու փոթորիկը խլել են 18 մարդու կյանք:
Նեպալում կայծակի և հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 8 մարդ։
Հնդկական ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին տարածաշրջանում ավելի շատ տեղումներ են սպասվում։