15 Ապր
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Իրանից չի պահանջել ամբողջապես հրաժարվել ուրանի հարստացումից

ԱՄՆ-ն Իրանից չի պահանջել ամբողջապես հրաժարվել ուրանի հարստացումից

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ բանակցություններում Թեհրանից չի պահանջել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից։ Հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջիններս բանակցությունները որակել են «ծավալուն և երկխոսության պահպանմանը միտված»: Ուիտկոֆը, որը գլխավորում էր ԱՄՆ պատվիրակությունը, չի առաջարկել, որ Իսլամական Հանրապետությունն ամբողջությամբ դադարեցնի ուրանի հարստացումը, այլ կենտրոնացել է նրա վրա, որ «այն չօգտագործվի զենքի մեջ», ասել են թերթի աղբյուրները։

Ռազմագերիներ