21 Հնս
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
17.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայի նախագահը կկանգնի դատարանի առջև

Հարավային Կորեայի նախագահը կկանգնի դատարանի առջև

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը կենթարկվի քրեական դատավարության։ Դա տեղի կունենա վաղը՝ Սահմանադրական դատարանի կողմից նրան պաշտոնանկ անելուց 10 օր անց, հայտնում են Yonhap-ը և Bloomberg-ը։

Յունին մեղադրում են 2024 թվականի դեկտեմբերին երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ Այժմ նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ կհայտնվի Սեուլի կենտրոնական շրջանային դատարանի 417 սենյակում, որտեղ դատավարություններ են անցկացվում նախկին նախագահների նկատմամբ։

Դատարանի կանոնների համաձայն, Յունը պետք է անձամբ մասնակցի նիստին, սակայն նրան թույլ կտան անցնել ստորգետնյա ավտոկայանատեղիով՝ հանրության ուշադրությունից խուսափելու համար: Դատարանի դահլիճում ոչ մի լուսանկար կամ տեսագրություն չի թույլատրվի։

Նիստը կսկսվի անձի պաշտոնական ստուգմամբ, որին կհաջորդի դատախազության կողմից մեղադրանքի ներկայացումը: Ակնկալվում է, որ Յունի փաստաբանական թիմը կհերքի բոլոր մեղադրանքները՝ համաձայն մինչդատական վարույթի ընթացքում նրա նախկին հայտարարությունների:

Հիմնական վկաների թվում են երկու զինվորականներ, որոնք նախկինում ցուցմունք են տվել Յունի իմփիչմենթի լսումների ժամանակ առ այն, որ իրենց հրահանգվել է բռնի ուժով հեռացնել օրենսդիրներին՝ նախկին նախագահի ռազմական դրության սցենարով:

Այսպիսով, Յունը դարձավ Հարավային Կորեայի հինգերորդ նախկին նախագահը, որին քրեական մեղադրանք է առաջադրվում:

Ռազմագերիներ