15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրաշարժ՝ Տաջիկստանում. կա զոհ

Երկրաշարժ՝ Տաջիկստանում. կա զոհ

Տաջիկստանի Ռեշտի շրջանի գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով երեք տարեկան երեխա է զոհվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ճգնաժամային կառավարման կենտրոնին հղումով անելով։

«Ռեշտի շրջանի գյուղերից մեկում բնակելի տան պատի փլուզման հետևանքով փլատակների տակ մեկ երեխայի մարմին է հայտնաբերվել»,- հայտնում են կենտրոնից։

Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով Ռեշտի շրջանի գյուղերում տուժել է 17 բնակելի տուն և մեկ դպրոց։

Տաջիկստանում ապրիլի 13-ի առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC), ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ով ժամը 04:24-ին: Աղբյուրը գտնվել է 16 կմ խորության վրա։

Ռազմագերիներ