31 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը Հռոմում ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը Հռոմում ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին

Իրանի պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս շաբաթ Հռոմում․ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Արաղչիի խոսքով՝ բանակցությունները կրկին կկայանան Օմանի Սուլթանության միջնորդությամբ։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Մասքաթում կայացած առաջին հանդիպումը «գերազանց» է անցել, իսկ քննարկման հիմնական թեման եղել է իրանական միջուկային դոսյեն:

Ռազմագերիներ