16 Ապր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը սառեցրել է Հարվարդի համալսարանի 2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը

Թրամփը սառեցրել է Հարվարդի համալսարանի 2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սառեցնում է դաշնային միջոցներից Հարվարդի համալսարանի համար նախատեսված ավելի քան 2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ համալսարանը մերժեց Սպիտակ տան պահանջների ցուցակը․ գրում է BBCն։

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը պահանջների ցուցակ էր ուղարկել Հարվարդի համալսարան, որոնք, ըստ ԱՄՆ վարչակազմի, նախատեսված են համալսարանում հակասեմականության դեմ պայքարելու համար: Դրանք ներառում են աշխատանքի ընդունման, ուսանողների ընդունելության և դասավանդման փոփոխություններ:

Նշվում է, որ Թրամփի վերընտրվելուց ի վեր, նրա կառավարությունը փորձում է վերափոխել էլիտար համալսարանները՝ սպառնալով չտրամադրել դաշնային ֆինանսավորում, ինչը հիմնականում ծախսվում է հետազոտական աշխատանքների վրա։

Ֆինանսավորման դադարեցման հետ կապված Թրամփի որոշումից հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Եյլի համալսարանը և այլ ակադեմիական հաստատություններ հանդես են ի աջակցություն Հարվարդի համալսարանի։

Ռազմագերիներ