16 Ապր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն ներկայացրել է Coffee house-ի փակման պատճառը

ՔԿ-ն ներկայացրել է Coffee house-ի փակման պատճառը

Coffee հouse-ում քննչական գործողություններ է իրականացրել ՔԿ-ն, պատճառը հարկերից խուսափելն է:

«Առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»,-ABC media-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՊԵԿ-ը կապարակնքել է Coffee house-ի տարբեր մասնաճյուղեր: Ընկերությունն իր հերթին հաստատել է մասնաճյուղերը փակելու մասին տեղեկությունը:

 «Ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մյուս բոլոր մեկնաբանությունները ՊԵԿ տիրույթից դուրս են»,- ABC media-ին հայտնել էին ՊԵԿ-ից։

Ռազմագերիներ