
Հարվարդի համալսարանը չի ենթարկվի Թրամփի պահանջներին
Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին՝ անկախ նրանից՝ կշարունակի՞ ստանալ դաշնային ֆինանսավորում, թե՞ ոչ․ գրում է BBC-ն։
«Ոչ մի կառավարություն, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին, չպետք է թելադրի, թե մասնավոր համալսարանները ինչ կարող են դասավանդել», – ասել է Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերը՝ համալսարանի կայքում տեղադրված նամակում։
Հիշեցնենք, որ երբ Հարվարդի համալսարանը հրաժարվեց ընդունել համալսարանում կառավարման, աշխատանքի ընդունելության և դասավանդման հետ կապված Սպիտակ տան պահանջների լայնածավալ ցանկը, Թրամփի վարչակազմը որոշեց սառեցնել համալսարանի համար նախատեսված ավելի քան 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը:
ԱՄՆ վարչակազմի որոշումից հետո բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ ողջունել են համալսարանի որոշումը՝ չնայած հնարավոր հետևանքներին տեր կանգնելու իր դիրքորոշմանը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ով նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, քննադատել է Թրամփի այս որոշումը՝ գովաբանելով Հարվարդի համալսարանը՝ որպես «օրինակ այլ բարձրագույն հաստատությունների համար»: