
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներից 4-ը չեն ճանաչի ինքնահռչակ ՀԿԹՀ-ի անկախությունը
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ հանդիսացող Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ղրղզստանը հայտարարել են, որ չեն ճանաչի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) անկախությունը. գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ այդ երկրները Եվրամիության (ԵՄ) հետ ստորագրել են 12 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային համաձայնագիր և Թուրքիայի ներկայությունը Կիպրոսում որակել են որպես օկուպացիա։
Համաձայանգրի ստորագրումը ԵՄ-ի հետ լայնորեն տարածվել է թուրքական մամուլում։ Այն որակվել է որպես սկանդալային համաձայնագիր ու այդ քայլը մեկնաբանվել է որպես դավաճանություն Թուրքիային և ինքնահռչակ ՀԿԹՀ-ին 12 մլրդ եվրոյի դիմաց։