19 Ապր
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական զորքերը դուրս չեն գա Գազայում իրենց բուֆերային գոտիներից

Իսրայելական զորքերը դուրս չեն գա Գազայում իրենց բուֆերային գոտիներից

Իսրայելական զորքերը կմնան Գազայում իրենց ստեղծած բուֆերային գոտիներում հակամարտության ցանկացած կարգավորումից հետո․ գրում է Reuters գործակալությւոնը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին։

Անցյալ ամիս Գազայում իրենց գործողությունները վերսկսելուց ի վեր՝ իսրայելական ուժերը ստեղծեցել են անվտանգության լայն գոտի, որը տարածվում է մինչև Գազայի խորքերը՝ ստիպելով ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների տեղափոխվել ավելի փոքր տարածքներ անկլավի հարավում:

«Ինչպես Լիբանանում և Սիրիայում, Գազայում ցանկացած ժամանակավոր կամ մշտական կարգավորման դեպքում, Իսրայելական բանակը կմնա անվտանգության գոտիներում», – նշել է Կացը:

Ռազմագերիներ