29 Դեկ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել բանաձևի ընդունում, բացել Բերձորի միջանցքն ու պատժել Ալիևին․ ուղերձ՝ ԱԳՆ-ին

ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել բանաձևի ընդունում, բացել Բերձորի միջանցքն ու պատժել Ալիևին․ ուղերձ՝ ԱԳՆ-ին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ուղերձ է հղել ՀՀ
արտաքին գործերի նախարարությանը։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հայտարարել
է, որ դիմում են ԱԳՆ-ին` հավատալով, որ կառույցը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝
առաջարկելով բանաձև ընդունել, որով Արցախի հայ ժողովուրդը կստանա հումանիտար օգնություն,
կբացվի Բերձորի միջանցքը, ինչպես նաև Ալիևը պատասխանատվության կենթարկվի։

«Բանաձևի մեջ պետք է նաև ներառվի Արցախի հայ ժողովրդի իրավունքների
պաշտպանության վերաբերյալ կետ, որտեղ կներառվեն նաև քաղաքական իրավունքները»,- ասել
է նա։

Արարատ Միրզոյանին ուղղված նամակում նշվում է, որ այլընտրանքային
ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի
ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝
հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։

Նախաձեռնության անդամները նաև պահանջել են անհապաղ բացել Բերձորի
միջանցքն ու անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել։

Լուսանկարը՝ Առավոտ-ի։