19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանացի բժիշկը մեղադրվում է 15 պացիենտների սպանության համար

Գերմանացի բժիշկը մեղադրվում է 15 պացիենտների սպանության համար

Պալիատիվ խնամքով (մոտեցում է, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների խնդրին բախվող պացիենտների և նրանց ընտանիքների կյանքի որակը) զբաղվող գերմանացի բժշկին մեղադրանք է առաջադրվել իր 15 պացիենտների սպանության համար․ գրում է BBC-ն։

Բժիշկը մեղադրվում է իր պացիենտներին, առանց նրանց իմացության կամ համաձայնության, անզգայացնող և մկանային հանգստացնող միջոցներ տրամադրելու համար։

«Հանգստացնող միջոցը կաթվածահար է արել շնչառական մկանները, ինչը մի քանի րոպեների ընթացքում հանգեցրել է շնչառության կանգի և մահվան», – ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Բեռլինի դատախազությունը մեղադրել է 40-ամյա տղամարդուն՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ենթադրյալ զոհերի տները հրկիզելու համար:

Նշվում է, որ մեղադրյալը սպանել է 12 կնոջ և երեք տղամարդու 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը ընկած ժամանակահատվածում, թեև դատախազները կարծում են, որ զոհերի թիվը հնարավոր է՝ ավելի մեծ լինի։ Ըստ դատախազների, բժիշկը աշխատել է Գերմանիայի մի քանի նահանգներում, և ենթադրյալ զոհերի տարիքը տատանվում է 25-ից 94 տարեկանների միջև:

Բժիշկը, ում անունը չի նշվում Գերմանիայում գաղտնիության պահպանման խիստ օրենքների պատճառով, չի ընդունում մեղադրանքը։

Ռազմագերիներ