19 Ապր
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Սիրիայում. ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ կշոշափվեն նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում և այլ միջազգային հարթակներում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները:

Ռազմագերիներ