
Միրզոյանը դժգոհել է Ադրբեջանի սահմանադրությունից
Արարատ Միրզոյանը թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում իր պատկերացումներն է ներկայացրել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ ԱԳ նախարարը չի հերքել նաև, որ Ադրբեջանն այդքան էլ ոգևորված չէ խաղաղությամբ։ Միրզոյանը նշել է, որ եթե դիտարկենք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագայում ծրագրում է հարձակվել ՀՀ սուվերեն տարածքների վրա։