20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան․ Հունաստանի ԱԳ նախարար

Մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել
է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան․ այս մասին Հունաստանի արտաքին գործերի
նախարարն հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին․ հաղորդում
է «Արմենպրես»-ը։

«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր
ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների
հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։
Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝
ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։
Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ
ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու
երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել
է Հունաստանի ԱԳ նախարարը։