
Թուրքիայի հետախուզության ղեկավարը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է հումանիտար իրավիճակը Գազայում
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ․ գրում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ իսրայելական շրջափակման հետևանքով մեծ հումանիտար աղետ է զարգացել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազա մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու հնարավոր միջոցները և այդ ուղղությամբ միջազգային ջանքերի համակարգումը։ Զրուցակիցները քննարկել են նաև համապարփակ և կայուն հրադադարի հասնելու ջանքերի ներկա վիճակը։