Սևանա լճի մակարդակը 5 օրում իջել է 3 սմ-ով
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական
ռեժիմը՝ օգոստոսի 28-սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում
իջել է 3սմ-ով և կազմել 1900.38մ (03.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից
ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 28-ից սեպտեմբերի
3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.767մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի
ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ 202.908մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի
28-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը
կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝
87.203մլն. մ³: