21 Ապր
2025
19° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկն իր բիզնես կայսրությունը տեղափոխում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգ

Իլոն Մասկն իր բիզնես կայսրությունը տեղափոխում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգ

Քաղաքական և բիզնես նկատառումներով Սիլիկոնյան հովտից հեռանալուց հետո Իլոն Մասկը կորպորատիվ կամպուս է կառուցում հանրապետականների հենակետ և ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող Տեխաս նահանգում․ գրում է BBC-ն։

Նշվում է, որ տեխնոլոգիական թոհուբոհից հեռու այս հասցեն անհավանական վայր է բարձր տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու համար, սակայն դա հենց այն է, ինչ Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ մարդկանցից մեկը, ցանկանում է։

BBC-ի հաղորդմամբ՝ ըստ դատական ​​փաստաթղթերի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառուցված խոշոր մետաղական շենքը կդառնա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի նոր գլխամասը։

X-ի շենքից ոչ հեռու տեղադրված է Մասկի ենթակառուցվածքային ընկերության՝ Boring Company-ի մեծ տարբերանշանը։ Այստեղ է գտնվելու նաև Մասկի Starlink արբանյակային ինտերնետ սարքավորումներ արտադրող SpaceX ընկերությունը։

Ինչպես տեխնոլոգիական մագնատներից շատերը, Մասկը նույնպես երկար ժամանակ Սիլիկոնյան հովիտը դարձրել էր տուն իր բիզնեսների համար։

Նշվում է, որ ժամանակին դեմոկրատների կողմնակից Մասկի տեղափոխությունը Տեխաս նահանգ կարծես թե արտացոլում է նրա գաղափարական հայացքների փոփոխությունը։

Ռազմագերիներ