
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների, պետական պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել մի շարք ամերիկացի կոնգրեսականների, կառավարական պաշտոնյաների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ՝ «Հոնկոնգի հետ կապված հարցերում գարշելի վարքագծի» համար․ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգի հետ կապված որևէ սխալ գործողություն կարժանանա Չինաստանի վճռական և փոխադարձ պատասխանին», — ասել է ԱԳՆ խոսնակ Գուո Ջյակունը։
Պատժամիջոցներն արձագանք են ԱՄՆ-ի կողմից անցած ամսվա ընթացքում վեց չինացի և հոնկոնգցի պաշտոնյաների նկատմամբ սահմանված սահմանափակումներին, որոնք, արտգործնախարարության խոսնակի խոսքով, Չինաստանը «դատապարտում է խիստ կերպով»։