21 Ապր
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի

Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի

Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն․ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։

Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։

Ռազմագերիներ