
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի կտակը․ նա խնդրում է, որպեսզի գերեզմանը լինի հողում, հասարակ, մեկ բառ գրությամբ՝ Franciscus
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակը, որի մահվան մասին հայտնի դարձավ ապրիլի 21-ին։
Կտակը կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին։ Դրանում արտահայտված են Հռոմի պապի վերջին կամքը՝ կապված իր թաղման վայրի հետ։
Ֆրանցիսկոսը խնդրում է, որպեսզի իր մարմինը թաղվի Սուրբ Մարիա Մաջորե պապական բազիլիկայում։ «Խնդրում եմ, որ իմ գերեզմանը պատրաստվի թաղման խորշում՝ Պաոլինայի և Սֆորցայի մատուռների միջով անցնող կողային միջանցքում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների, միակ գրությամբ՝ Franciscus», — նշված է կտակում։
Թաղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախօրոք փոխանցել է բազիլիկային։