20 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ Նասեր Քանանի

Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ Նասեր Քանանի

Իրանը դրական քայլ է համարում և ողջունում է Ադրբեջանի և
Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ․ այս
մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի
քարտուղար Նասեր Քանանին։

«Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն
խաղաղությանը: Կայուն խաղաղության հասնելը պահանջում է խաղաղության ամրապնդում և տարածաշրջանի
երկրների միջև վստահության մթնոլորտ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը հուսով է, որ այս միջոցները կհանգեցնեն երկու
կողմերի միջև խաղաղության և կայունության:

«Իրանի Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին՝ հանուն
խաղաղության և անվտանգության»,-հավելել է Քանանին։