Փաշինյանի շրջապատում արդեն կան մարդիկ, որոնք բացահայտորեն համատեղ բիզնեսի մեջ են թուրքերի և ադրբեջանցիների հետ․ Զատուլին
Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք է դրսևորում և հանդուգն հայտարարություններ
է անում Ռուսաստանի հասցեին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի
փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ընթացքում Փաշինյանն իրեն
ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ
ուժեղ չէ և բավական վարկաբեկված է, որ իրեն անխղճորեն մեղադրում են անցյալի մեղքերի
մեջ։ Փաշինյանը հաջողելու դեպքում Հայաստանը կբերի սովորական մերձավորարևելյան մի երկրի
վիճակի, որտեղ «առքուվաճառքը» գլխավոր տեղում կլինի, որտեղ չի լինի ոչ մի էական ազգային
շահ, բացի անձնական հաջողությունից: Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, որոնք բացահայտորեն
համատեղ բիզնեսի մեջ են թուրքերի, ադրբեջանցիների հետ, ինչը նախկինում կտրականապես
անհնար կլիներ անել»,- ասել է պատգամավորը։
Զատուլինը հավելել է, որ Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի պատմական
հակառակորդների համար ամենահարմարավետ ղեկավարն է․
«Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը նվաստացուցիչ պարտություն կրեց»,- ընդգծել է Զատուլինը։
Փաշինյանը, ըստ Զատուլինի, ակնկալիքներ ունի, որ իր՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշումը,
բրյուսելյան, վաշինգտոնյան բանակցությունները, այցերը՝ արևմտյան մայրաքաղաքներ Արևմուտքի
մոտ տպավորություն կստեղծեն, որ Փաշինյանը այն մարդն է, որն ունակ է Ռուսաստանին վաղ
թե ուշ դուրս մղել Հայաստանից։