29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտանեկան բռնության կանխարգելո՞ւմ, թե՞ ԼԳԲՏ քարոզ․ «Ստամբուլյան կոնվենցիա»՝ դուբլ 2

Ընտանեկան բռնության կանխարգելո՞ւմ, թե՞ ԼԳԲՏ քարոզ․ «Ստամբուլյան կոնվենցիա»՝ դուբլ 2

Օրերս լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ական չորս պատգամավոր՝ Զարուհի
Բաթոյանը, Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանն ու Սոնա Ղազարյանը ցանկանում են զարտուղի
ճանապարհներով վավերացնել «Ստամբուլյան կոնվենցիան»։

Այն ցանկանում են քողարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին»
օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի անվան տակ։

Տեղեկատվական նոր խայծն արդեն նետված է։ Ընդ որում, եթե 2019-ին
կենաց մահու խնդիրներ ու մարտահրավերներ չունեինք, այսօր ֆիզիկական գոյության վտանգի
առաջ ենք։ Բայց անգամ շրջափակված ու սովի մատնված Արցախի, օր օրի նեղացող սահմանների
ու պարբերական կրակոցների ֆոնին՝ նորից փորձում են քննարկումների դաշտ նետել «Ստամբուլյան
կոնվենցիան»։

Մանրամասները՝ տեսանյութում։