Իրավիճակը Հայաստանում մեր ամուր աջակցությունն է պահանջում․ Բորել
Համաժողովից առաջ առաջին հանդիպումը կլինի Հայաստանի ԱԳ նախարարի
հետ․
այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ։
«Օրս կսկսեմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմամբ՝ մինչև ԱԳ նախարարների
հանդիպման մեկնարկը։ Ողջ Արևելյան գործընկերության տարածքում բարդ իրավիճակ է՝ Բելառուս,
Ուկրաինա, ապա նաև՝ Հարավային Կովկաս․․․ Լավ լուր է, որ Վրաստանը առաջ է ընթանում
ԵՄ անդամակցության ուղով, բայց իրավիճակը Հայաստանում մեր ամուր աջակցությունն է պահանջում․
տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել»,-հայտարարել է Բորելը։