
Ռուսաստանն ու Թուրքիան խորհրդակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ավարտել են Մերձավոր Արևելքի հարցով երկրների պատվիրակությունների միջև խորհրդակցությունները, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում ապրիլի 25-ին․ տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Սիրիայում և Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումները։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Անկարան ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության հաստատումը պահանջում է կարգավորման հարցում շահագրգիռ բոլոր անձանց գործողությունների մշակում և համակարգում:
«Հաստատվել է քաղաքական երկխոսության և միջազգային համագործակցության կարևորությունն օրակարգի հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ մարդասիրական օգնության և Սիրիայի վերականգնման հարցերում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։