
Հուսիները հրթիռակոծել են իսրայելական Նևատիմ ավիաբազան
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հուսիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են իսրայելական Նևատիմ ավիաբազային․ հայտնել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նա հայտնել է, որ հուսիները «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Պաղեստինի հարավային մասում գտնվող իսրայելական Նևատիմ ավիաբազային։
Նրա խոսքով՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը, որը հաջողությամբ խոցել է նախատեսված թիրախը։